ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Եվրոպան՝ ջրի տակ

Եվրոպան՝ ջրի տակ
03.06.2013 | 17:05

Կենտրոնական Եվրոպայում հազարավոր մարդիկ են իրենց տներից տարհանվում ջրհեղեղի վտանգի պատճառով։ Ավստրիայի, Գերմանիայի և Չեխիայի իշխանությունները քայլեր են ձեռնարկում ջրհեղեղը կանխելու նպատակով։ Ավելի քան 2,5 հազար մարդ լքել է տները Պրահայում։ 7 հազարը տարհանվել են գերմանական Էյլենբուրգից։ Չեխիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ ջրի տակ կանցնի Պրահայի պատմական կենտրոնը։ Երկրի մի քանի շրջաններ հայտարարված են աղետի գոտի։

Դիտվել է՝ 2847

Մեկնաբանություններ